Հայկական վարդեր՝ Ադրբեջանում. առևտրական կապերի քաղաքական հեռանկարները

Հայկական վարդեր՝ Ադրբեջանում. առևտրական կապերի քաղաքական հեռանկարները

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ներմուծումն իրականացվել է մարտ ամսին, իսկ ապրանքի արժեքը կազմել է 960 միլիոն դոլար։ Թե կոնկրետ ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը, չի մանրամասնվում։

Միևնույն ժամանակ, պետական եկամուտների կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ մաքսային մարմինների կողմից Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը պարզաբանել է, որ Նիդերլանդներից ներմուծվել են 960 դոլար արժողությամբ հայկական ծագման վարդեր։ Ըստ ադրբեջանական օրենսդրության՝ ներմուծման ժամանակ ապրանքի ծագման երկիրը համարվում է գործընկեր երկիր։ Հենց այդ պատճառով էլ վարդերն արտաքին առևտրի մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված ապրանք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment