Մեր հիմնական առաջարկներից մեկը, ինչպես գիտեք անվճար կրթությունն է բարձրագույն ուսումնական հաստատություններում և սա ամենևին պոպուլիզմ չէ, այլ՝ պետության կողմից խոշոր ներդրում մեր ապագայի համար: Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժնի ներկայացման ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Օրինակ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 16 թվականին սովորողը վճարում էր 60 000 դրամ, 21 թվականին՝ 780,000 դրամ, իսկ հիմա արդեն 950 000 դրամ, այսինքն մոտ 46%-ով աճել է վարձավճարների գինը, արդյո՞ք ավելացել է որակը կրթական, ցավոք չի ավելացել։ Կամ օրինակ նույն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում 16 թվականին 540 000 դրամ է եղել վարձը, 21 թվականին 700 000 դրամ, իսկ հիմա արդեն 900 000 դրամ: Տնտեսագիտության ֆակուլտետում 10 տարի առաջ 650 000 էր, իսկ հիմա 950 900 000: Հետևաբար մենք առաջարկում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական բուհերում կրթությունը լինի անվճար»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսնայութում։