«Ջերմուկ գրուպ» ընկերությունը հարգում է ՀՀ օրենքները և երբևէ իր աշխատակիցներին չի տալիս իրենց աշխատանքային գործունեության հետ չկապված որևէ հրահանգ

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած մտացածին, ստահոդ, իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունների՝ Ջերմուկ գրուպ ընկերությունը հայտնում է, որ ընկերությունը բարձր է գնահատում իր բարի անունը, հարգում է Հայաստանի Հանրապետության օրենքները և երբևէ իր աշխատակիցներին չի տալիս իրենց աշխատանքային գործունեության հետ չկապված որևէ հրահանգ։

Ավելին, Ջերմուկ գրուպ ընկերության Վաճառքի և առաքման թիմի համար կիրակին աշխատանքային օր է ավելի քան երկու տասնամյակ, հետևաբար որևէ աշխատակից չի կարող ներգրավվել իր պարտականությունների հետ չկապված գործունեության։

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումները՝ ապատեղեկատվություն տարածած, այն վերատպած լրատվամիջոցներին և անձանց հորդորում ենք օրենքով սահմանված մեկ շաբաթյա ժամկետում տարածել համապատասխան հերքում, հակառակ դեպքում ընկերությունը ստիպված կլինի իր բարի համբավի պաշտպանությունն իրականացնել դատական կարգով։

Leave a Comment