Spice Girls-ի հանդերձանքը՝ 90-ականների մասին ցուցահանդեսում

Spice Girls-ի հանդերձանքը՝ 90-ականների մասին ցուցահանդեսում

Լոնդոնում բացվել է «Cool Britannia» թեմատիկ ցուցահանդեսը, որը նվիրված է 1996 թվականին և 90-ականների բրիտանական մշակույթին։ Ցուցադրության ընթացքում ներկայացված են այդ շրջանի երաժշտության և փոփ մշակույթի խորհրդանշական իրեր։ Հատուկ ուշադրության են արժանանում Spice Girls խմբի անդամների հանդերձանքները․ Mel B-ի ընձառյուծի պրինտով կոստյումը, Geri Halliwell-ի Մեծ Բրիտանիայի դրոշով կոշիկները և Emma Bunton-ի կապույտ զգեստը։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Brit Awards մրցանակը, ինչպես նաև Liam Gallagher-ի թմբուկը՝ որպես 90-ականների բրիտանական երաժշտական մշակույթի կարևոր մաս։ Կազմակերպիչների խոսքով՝ ցուցադրությունը նպատակ ունի ներկայացնել այն ժամանակաշրջանը, երբ երաժշտությունը, սպորտը, արվեստը և քաղաքական մշակույթը միավորվել էին՝ ստեղծելով բրիտանական փոփի «ոսկե տարի»։ Ցուցահանդեսը բաց է Լոնդոնի Barbican Music Library-ում և կգործի մինչև սեպտեմբերի 19-ը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment