Որպես սկզբունք որդեգրել ենք որակ և մրցունակություն կրթության ոլորտում․ Լիլիթ Գալստյան

Այս ոլորտը, հոգևոր ոլորտը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, հայ առաքելական եկեղեցին և սփյուռքի հետ հարաբերությունները չէին կարող լրջագույն տեղ չգրավել «Հայաստան» դաշինքի ծրագրում: Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժնի ներկայացման ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այս ամբողջի կարևորագույն մասն է կազմում, բնականաբար հոգևոր Հայաստանի, որը նաև աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, նաև Սփյուռքը՝ իր ահռելի, մշակութային, կրթական ներուժով և կարողություններով: Մենք՝ «Հայաստան» դաշինքի անդամներս, կարծում ենք, որ մեր ծրագրերը պրագմատիկ են, հեռանկարային են, բայց մենք վստահ ենք, մենք համոզված ենք մեր ուժերին և նաև համոզված, որ միայն հավակնող ծրագրերով, հավակնող հանձնարարություններով, կամքով և մեր հավաքական պատասխանատվությամբ մենք կկարողանանք հաղթահարել այն բարոյական և արժեքային ճգնաժամը, ինչի մեջ այսօր գտնվում է Հայաստանը, մանավանդ, որ հոգևոր Հայաստանը՝ իր կրթությամբ, մշակույթով, գիտությամբ և դարերի ավանդույթով, բնականաբար մեր հավաքական հայ ժողովրդիս մրցակցային առավելությունն է: «Կրթված, մշակութային և աշխարհի բոլոր հայերի համար Հայաստան»․ այսպես ենք մենք անվանել «Հայաստան» դաշինքի 2026 թվականի նախծրագընտրական ծրագի այս հատվածը և որպես սկզբունք որդեգրել ենք որակ և մրցունակություն կրթության, գիտության և մշակույթի ոլորտների զարգացման համար»,- ասաց նա։

Մարմասները՝ տեսանյութում։

Leave a Comment