Հայտարարություն․ Օդանավակայան մեկնելիս հաշվի առեք խցանումները՝ Իսակովի պողոտայում շինաշխատանքներ են

Հայտարարություն․ Օդանավակայան մեկնելիս հաշվի առեք խցանումները՝  Իսակովի պողոտայում շինաշխատանքներ են

16 ապրիլի 2026 – 17:09 AMT

PanARMENIAN.Net – «Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Այս մասին տեղեկացնում են օդանավակայանից:

Օդանավակայանից հորդորում են մեկնելիս հաշվի առնել խցանումները:

«Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment