Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Թրամփը տեղեկացրել է մոտալուտ հրադադարի մասին։ Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի կողմից ՏԱՍՍ-ին տրամադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ը նախագահը աջակցություն հայտնել Լիբանանին և նրա ղեկավարությանը։
Աունը շնորհակալություն է հայտնել նրան Իսրայելի հետ հրադադարի հասնելու ջանքերի համար և նշել է, որ «հրադադարը խաղաղության գործընթացի նախերգանք է»։
Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունը սրվել էր Լիբանանի տարածքում իսրայելական հարվածների ֆոնին, որոնք Թել Ավիվը ներկայացնում է որպես գործողություններ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։ Այս ֆոնին Վաշինգտոնում անցկացված վերջին բանակցություններից հետո Լիբանանը կոչ էր արել հրադադար հաստատել՝ փորձելով կանխել էսկալացիան։
Ապրիլի 14-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը մտադիր են ուղիղ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ի միջնորդությամբ։
