16 ապրիլի 2026 – 18:05 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ, անդրադարձել մայիսի սկզբին Երևանում նախատեսված բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առաջմղման հարցում առկա փոխադարձ պատրաստակամությունը։
Կարևորվել է նաև երկկողմ օրակարգի շարունակական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։
Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրվածությունը և դրանց հնարավոր առավելությունները։
Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։