Այս ութ տարվա ընթացքում այդպենս էլ չհասկացաք` մենք միլիարդատեր թալանչիներ ենք, որից պետք է թալանը հետ վերցնել, տալ ժողովրդին, թե մի քանի հազար դրամի համար կնոպկա սեղմող: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիմա ո՞րն ենք։ Այդ երկու թեզը իրար հակասում է։ Այնպես ոնց որ հակասում է այն թեզը, որ մենք զենք չենք գնել, բայց միլիարդավոր զենք ենք թողել Արցախում: Գիտե՞ք էլ որ թեզն է իրար հակասում։ Որ մենք 8% չենք հաղթահարելու, բայց Գյումրի երկուս ենք անելու: Մի հատ կողմնորոշվեք, այս թեզերը իրար հակասում են։ Ո՞ր թեզն է վերջը, ո՞րն եք առաջ տանում: Ինձ թվում է՝ բոլոր նախկին ղեկավարները նայում են ձեզ ու ասում են՝ ինչի՞ այսպես էլ կարելի էր: Ասենք ո՞նց կարելի է գալ այստեղ ձեր տված պարգևավճարների հրամանը միլիարդավոր դրամների ընդդիմության մեղադրել դրա մեջ։ Մեզ մեղադրում են, որ իրանք իրանց պարգևավճար են տալիս։ Մի տվեք, մենք ձեր պարգևավճարների ձեռը կրակն ենք ընկել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։