Լուսամուտը չենք բացում․ մաքուր օդը մոռացել ենք ինչ է․ Շիրակի բնակիչ 

Գյումրու քաղաքային աղբավայրի անկանոն տարածման և տևական ժամանակ թափոնների այրման հետևանքով առաջացած վտանգավոր արտանետումները վերածվել են տեղային էկոլոգիական աղետի։ Աղբանոցի կառավարման մեթոդները չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերին։

Հատկապես Մուշ և Բուլվարային թաղամասերում օդի աղտոտվածությունն ահագնացող չափերի է հասնում։ Բնակիչների խոսքով ՝ թունավոր ծուխն ու տհաճ հոտը ոչ միայն անտանելի են դարձնում առօրյան, այլև լուրջ սպառնալիք են առողջության համար՝ մեծացնելով շնչառական և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։ Բնակիչները պնդում են, որ այս խնդրի համար ամառ ու ձմեռ չկա, խնդիրն անտանելի է տարվա բոլոր եղանակներին։

Չնայած բնակիչները, բնապահպաններն ու լրատվամիջոցները հաճախակի են անդրադառնում խնդրին, բայց բնակիչների ձայնն այդպես էլ չի հասնում համապատասխան մարմիններին և խնդրի վերաբերյալ դեռևս որևէ կարգավորում չի եղել։

Leave a Comment