Իրանն այլևս չունի կենսունակ պաշտպանական արդյունաբերություն. Հեգսեթ

Իրանն այլևս չունի կենսունակ պաշտպանական արդյունաբերություն. Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից գրեթե յոթ շաբաթ անց Իրանն ի վիճակի չէ վերականգնել իր ռազմական հզորությունը։ Ըստ նախարարի՝ չնայած Թեհրանը շարունակում է տեղաշարժել իր ռազմական միջոցները, սակայն զրկված է կորուստները համալրելու հնարավորությունից։

«Դուք կարող եք տեղաշարժել ձեր ունեցածը, բայց իրականում չեք կարող վերակառուցել այն»,- հայտարարել է Հեգսեթը՝ ուղղակիորեն դիմելով Իրանի ղեկավարությանը։ Նա ընդգծել է, որ իրանական կողմի ցանկացած տեղաշարժ գտնվում է ամերիկյան ուժերի մշտական հսկողության ներքո։

Պենտագոնի ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ արդյունաբերությունը և էլեկտրաէներգիայի արտադրության կայանները։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment