Պլանավորվում է Նեթանյահուի խոսակցությունը Լիբանանի նախագահ Աունի հետ. իսրայելցի նախարար



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պլանավորվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսակցությունը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին հայտնել է Իսրայելի նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հույս ունեմ, որ այս քայլը վերջնարդյունքում կբերի Լիբանանի՝ որպես երկրի բարգավաճմանը և զարգացմանը»,- ասել է նա։

Ըստ Գամլիելի, ով հանդիսանում է Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ, խոսակցության անցկացումը նախապատրաստվում է երկար ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն և Աունը բանակցություններ կվարեն ապրիլի 16-ին։ Նրա խոսքով՝ սա կլինի Իսրայելի և Լիբանանի առաջնորդների առաջին խոսակցությունը 34 տարվա ընթացքում։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment