Պակիստանը 2025թ. կարող էր միջուկային հարված հասցնել Իսրայելին․ Իրանի առաջնորդի խորհրդական

2025թ. Պակիստանը հնարավոր է համարել միջուկային պատասխանի տարբերակը, եթե Իսրայելը միջուկային զենք օգտագործեր Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Խոսքը իրանա-իսրայելական 12-օրյա էսկալացիայի ժամանակահատվածի մասին է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարի խոսքով՝ 2025 թվականի հունիսին, Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների ֆոնին, Իսլամաբադն ազդանշան էր փոխանցել այն մասին, որ պատրաստ է էսկալացիայի դեպքում միջուկային հարվածով պատասխանել Իսրայելին։

Նա նաև նշել է, որ այդ ընթացքում արաբական մի շարք երկրներ աջակցություն էին հայտնել Թեհրանին:

Leave a Comment