Լիբանանի նախագահը հրաժարվել է Նեթանյահուի հետ ուղիղ շփումից

Լիբանանի նախագահը հրաժարվել է Նեթանյահուի հետ ուղիղ շփումից

Լիբանանյան LBCI հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահ Ջոզեֆ Աունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում վերջնականապես մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ուղիղ շփման առաջարկը։ 

Ըստ լրատվամիջոցների՝ միջազգային միջնորդները փորձում էին կազմակերպել եռակողմ հեռախոսազրույց Աունի, Նեթանյահուի և Ռուբիոյի մասնակցությամբ՝ նպատակ ունենալով քննարկել հնարավոր հրադադարը։ 

Սակայն Բեյրութը շարունակում է որպես նախապայման առաջ քաշել կրակի անհապաղ դադարեցումը, որը նախագահ Աունն անվանել է բանակցությունների «բնական մեկնարկային կետ»։

Իսրայելը, իր հերթին, դեռևս համաձայնություն չի տվել հրադադարին և շարունակում է ռազմական գործողությունները «Հեզբոլլահի» դեմ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment