Կառավարությունը ձեռք է բերել նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը

Կառավարությունը ձեռք է բերել նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. Նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։

ՀՀ կառավարությունը ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ․) գրաֆիկական աշխատանքը, որը նշանակալի ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը Հայաստանի մշակութային զբոսաշրջության զարգացման և միջազգային ճանաչելիության բարձրացման գործում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment