Արգենտինացի Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնից իր հեռանալու որոշումը։
«Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ անձնական պատճառներով որոշել եմ ավարտել աշխատանքս «Ինտեր Մայամիում»։
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին վստահության համար, յուրաքանչյուր աշխատակցի՝ համատեղ ջանքերի համար, և հատկապես ֆուտբոլիստներին, որոնց շնորհիվ մենք անմոռանալի պահեր ապրեցինք։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, քանի որ առանց նրանց այս ամենն անհնար կլիներ։
Ուր էլ որ լինեմ, կշարունակեմ ակումբին ամենայն բարիք մաղթել ապագայում։ Չեմ կասկածում, որ թիմը կշարունակի հաջողությունների հասնել։
Բոլորիդ ջերմ ողջույններս եմ հղում և շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Ինտեր Մայամին» գլխավորել էր 2025 թվականի սկզբին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2027 թվականի ավարտը։