Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ




Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, որը միջնորդ է հանդիսանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի բանակցային խմբի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար:


Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ՝ ապրիլի 16-ին Իրանի իշխանությունների ներկայացուցիչները պլանավորում են իրանաամերիկյան բանակցությունների ընթացքը և ԱՄՆ-ի առաջարկությունները մանրամասն քննարկել Թեհրան ժամանած պակիստանյան պատվիրակության հետ:Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդում է, որ Մունիրը Թեհրան այցից հետո կմեկնի Միացյալ Նահանգներ:


 


 


Leave a Comment