ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ է արել Ֆրանսիային ճնշում գործադրել ամբողջ Եվրամիության վրա՝ Իրանի վրա կոլեկտիվ տնտեսական ճնշումը մեծացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ՝ Բեսենթի և Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի հանդիպումից հետո:
«Նախարար Բեսսենթը կոչ է արել Ֆրանսիային գլխավորել ԵՄ ջանքերը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար՝ նրա կողմից ներկայացվող սպառնալիքը վերացնելու նպատակով», – նշել է նախարարությունը։