Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4-3):
Հաշիվն արդեն 1-ին րոպեին բացել է մադրիդցիների կիսապաշտպան Արդա Գյուլերը: Դաշտի տերերից Ալեքսանդր Պավլովիչը վերականգնել է հավասարակշռությունը։ 29-րդ րոպեին Գյուլերը դուբլ է ձևակերպել: 38-րդ րոպեին աչքի է ընկել Հարի Քեյնը: Այնուամենայնիվ, 42-րդ րոպեին Կիլիան Մբապեն այս խաղում երրորդ անգամ առաջ է մղել «Ռեալին», թիմերն ընդմիջման են գնացել 2-3 հաշվով:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում իրադարձությունները անկանխատեսելի ընթացք են ունեցել։ 86-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից: «Բավարիան» անմիջապես օգտվել է թվային առավելությունից. 89-րդ րոպեին Լուիս Դիասը հեռահար հարվածով հավասարեցրել է հաշիվը: Իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, Մայքլ Օլիսեն հաղթանակ է պարգևել տանտերերին (4-3)։
Այսպիսով, դիմակայության երկու խաղերի արդյունքում մյունխենյան գթիմը ընդհանուր 6-4 հաշվով առավելության է հասել մադրիդցիների նկատմամբ և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։
Կիսաեզրափակիչում «Բավարիան» ուժերը կչափի գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։
Թեգե