Երևանի Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի

Երևանի Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի

16 ապրիլի 2026 – 14:15 AMT

PanARMENIAN.Net – Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ղազար Փարպեցու փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցի – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի:

Ղազար Փարպեցի փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցի – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:

Leave a Comment