Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին:

Ադրբեջանական  APA-ն հաղորդում է.

«Զանգիլանի շրջանում այցով գտնվող հանձնաժողովի անդամները այցելել են շրջանային կենտրոն և տեղում ստուգել շինարարական աշխատանքների ընթացքը։

Հյուրերին տեղեկացվել է, որ Զանգիլան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ շինարարություն է ընթանում ներքին ճանապարհային և հաղորդակցման ցանցի, բնակելի համալիրների, ինչպես նաև վարչական շենքի, դպրոցի, մանկապարտեզի և կենտրոնական շրջանային հիվանդանոցի վրա։

Զանգիլանի Կոնգրես կենտրոնը, դպրոցը, մանկապարտեզը և այլ ենթակառուցվածքային կառույցներ, ինչպես նաև նոր Զանգիլանի մզկիթը կձևավորեն քաղաքի կերպարը որպես ժամանակակից բնակելի թաղամաս»։

Leave a Comment