Ապրիլի 17-ից Վաղարշյան 14/1 հասցեին հարակից Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունը հետիոտներին հորդորում է օգտվել Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մետր:
Քաղաքապետարանը նաև հայտնում է, որ ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու-Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի:
Նշվում է, որ Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու-Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:
