ԱՄՆ-ն հերքել է Իրանից հրադադարը երկարաձգելու խնդրանքի մասին տեղեկությունը

ԱՄՆ-ն հրադադարը պաշտոնապես երկարաձգելու խնդրանքով չի դիմել Իրանին, BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տունը։

Մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններն «արդյունավետ և շարունակական» են, իսկ
հրադադարը պաշտոնապես երկարաձգելու ԱՄՆ խնդրանքի մասին հաղորդագրությունները «ճիշտ չեն»։

«Մենք շարունակում ենք ակտիվորեն մասնակցել այս զրույցներին»,- ասել է նա։

Ուղիղ բանակցություններ պլանավորելու մասին հաղորդագրությունների վերաբերյալ նա պարզաբանել է, որ «այդ քննարկումները ընթանում են, բայց պաշտոնական որոշում չկա, քանի դեռ Սպիտակ տունը չի հայտարարել։ Ըստ նրա՝ «Իրանի լավագույն շահերից է բխում» կատարել Թրամփի պահանջները, որոնք նա «շատ հստակ» է արտահայտել։

Եթե բանակցությունները տեղի ունենան, դրանք կլինեն նույն տեղում, որտեղ նախորդ անգամ էին՝ Իսլամաբադում,- նշել  է խոսնակը։

Ապրիլի 14-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը մտադիր են ուղիղ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Leave a Comment