Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են «Ուժեղ Հայաստան»–ի 14 համակիրների ձերբակալության մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիր։
«Նովոստի Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվությու:», – նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն այսօր Facebook-յան իր ջում հայտնել էր, որ բերման են ենթարկվել կուսակցության մի շարք անդամներ, կին թեկնածու և համակիրներ։