Մենք ունեցե՞լ ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Իրեն հարգող մարդը, իսկապես, այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում։ Լավ ինչքա՞ն կարելի է։ Հինգ տարի է զզվել ենք»,- նշեց նա։
Լրագրողի այն հարցին, թե ընդդիմության իշխանության գալը չհաջողելու դեպքում, նրանք նորից վերցնելո՞ւ են մանդատները, թե՞ ոչ, Ռուստամյանը պատասխանեց․
«Ժամանակը կգա, կխոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել: Բայց եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունեննք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ, այլ՝ Միլլի Մեջլիս: Թող որոշեն՝ այդ Միլլի Մեջլիսում աշխատելը իմաստ ունի՞, թե՞ չէ: Սա կորոշեն ընտրություններից հետո»:
Մանրամասն՝ տեսանյութում։