Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Դավիթ Խաչատրյանի թեկնածությանը՝տեղեկատվական համակարգերը կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում: Քվեարկության արդյունքում մասնակից 61 պատգամավորներից թեկնածությունը պաշտպանել են բոլորը, ոչ ոք դեմ չի քվեարկել:
Տնտեսագետ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։
Դավիթ Խաչատրյանը ծնվել է 1982 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման, ֆինանսների և բանկային համակարգի ոլորտներում: Տարբեր տարիներին աշխատել է բանկային ոլորտում, զբաղեցրել է SoftConstruct ընկերության կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը, ղեկավարել է «Հայաստանի պետական շահերի հիմնադրամ» ՓԲԸ-ի նախագծերի իրականացման դեպարտամենտը: 2018-2021 թվականներին եղել է «Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու անդամ, իսկ 2020-2026 թվականներին զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։
