ՀՀ-ում ջրատարի վթարի պատճառով 13 գյուղ մնացել է առանց ջրի – armeniatoday.am

Լոռու մարզում «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարի վթարի պատճառով Վանաձորը և ևս 12 համայնք 24 ժամով առանց ջրի կմնան, հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Ըստ հրապարակման՝ այդ թվում են Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետ, Անտառամուտ գյուղերը։

Ըստ ընկերության՝ Փամբակ-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է 1000 մմ տրամագծով հատված։ Ավելի ուշ ևս մեկ վթար է գրանցվել նույն ճանապարհին։

Արտակարգ վերանորոգման աշխատանքների պատճառով Լոռու մարզի գյուղերի ջրամատակարարումը դադարեցվել է ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 12:00-ը։

Leave a Comment