Փոքր Վեդին նախատեսվում է վերանվանել Խոր Վիրապ

Փոքր Վեդին նախատեսվում է վերանվանել Խոր Վիրապ

16 ապրիլի 2026 – 13:15 AMT

PanARMENIAN.NetՓոքր Վեդի բնակավայրը նախատեսվում է վերանվանել Խոր Վիրապ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ բնակավայրի անվանափոխության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել այն, որ Վեդի համայնքում ընդգրկված են Վեդի քաղաքային և Փոքր Վեդի գյուղական բնակավայրերը:

Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի բնակչության մեծ մասը աջակցել է այն առաջարկին, ըստ որի՝ Փոքր Վեդին պետք է վերանվանվի Խոր Վիրապ, հայտնում է Factor.am-ը:

«Բնակավայրի անվանափոխության նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ Փոքր Վեդի բնակավայրը հասարակության լայն շրջանակներում հայտնի է որպես «Խոր Վիրապ բնակավայր» անվանմամբ, ինչպես նաև այն, որ դեպի Խոր Վիրապ վանական համալիր տանող ճանապարհը հենց Փոքր Վեդի բնակավայրի կենտրոնական Հ-11 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով է անցնում»,- ասվում է նախագծում։

Leave a Comment