Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 16–ին, մասնակցում է Ազգային ժողովում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025–ի կատարողականի քննարկմանը։
Տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով տեսանկարահանում է ընդդիմությանը և ուրախանում իր արածով։
Մինչ այդ վարչապետը ելույթի ժամանակ հետաքրքրվել էր, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները ներսուդուրս անում, ինչին նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել էր, որ գալիս են, գրանցվում են, որ աշխատավարձից չզրկվեն։