Էլինար Վարդանյանին ո՞վ է SMS գրում. Ռուբինյան

Էլինար Վարդանյանին ո՞վ է SMS գրում. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դիմելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը, ասել է. «Ուզում ենք հասկանալ՝ ի վերջո տիկին Էլինար Վարդանյանին ով է SMS գրում՝ Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավոր է, մեզ հետաքրքիր է՝ երկրորդ համարին ով է SMS գրում։ Կամ նույն Ծառուկյանին ով է SMS գրում՝ Քոչարյանը, էն մյուսը, թե օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջիկա ԱԺ ընտրություններում ընդգրկվել է ոչ թե Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում, այլ՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ նախընտրական ցուցակում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment