Անչելոտին Նեյմարի ապագայի մասին խոսել է Բրազիլիայի նախագահի հետ

Անչելոտին Նեյմարի ապագայի մասին խոսել է Բրազիլիայի նախագահի հետ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան բացահայտել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խորհրդակցել է իր հետ՝ Աշխարհի առաջնությանը Նեյմարին հրավիրելու նպատակահարմարության հարցով։ 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ աստղային հարձակվողի մասնակցությունը կախված է բացառապես նրա վերաբերմունքից և մարզավիճակից։

Լուլայի խոսքով՝ Նեյմարը պետք է վերանայի իր մոտեցումն աշխատանքին, եթե ցանկանում է կրկին լինել «Սելեսաոյի» կազմում։

«Եթե նա ֆիզիկապես պատրաստ լինի, ապա արժանի է հրավերի։ Բայց եթե նա իրոք ցանկանում է մեկնել Աշխարհի առաջնություն, ապա պետք է լինի իսկական պրոֆեսիոնալ՝ ինչպես Ռոնալդուն կամ Մեսսին»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը։

Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ միայն հնչեղ անունը բավարար չէ ազգային թիմում տեղ ունենալու համար, և ֆուտբոլիստը ստիպված է իր կարևորությունն ապացուցել խաղադաշտում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment