Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արտաշատում ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 ներկայացուցիչ։
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
