Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար, մանևրել, երբ որ պետք է, դառնում են արևմտամետ, երբ որ պետք է, դառնում են խիստ ռուսամետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր արմոն Ռուստամյանը։
«Բայց խնդիրը իրենց մնում է նույնը, այնպես անեն, որ բոլոր դաշտերում համարվեն իրենք ամենալավագույնը և բոլորի կողմից ընդունվածը։ Բայց անցած ճանապարհ կա, կատարված գործողություններ կան, կոնկրետ քայլեր կան, որոնք հստակ ցույց են տալիս, որ անհամատեղելի են իրենց հայտարարությունները իրենց գործերի և արարքների հետ: Եվ իրենք այնքան են արդեն հեռացրել իրարից մեր վեկտորները դեպի Ռուսաստան և դեպի Արևմուտք, որ դժվար են կարողանալու տեղավորվել այդ իրարից հեռացած երկու կողմերում համապատասխանաբար լավագույն ֆավորիտը ճանաչվելու միտումից»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։