Ղազարյան Սոնիկը խոստովանել է, որ իրենք լկտիաբար ստել են



Ղազարյան Սոնիկը, ընդդիմությանը մեղադրել է երեսպաշտության համար՝ պնդելով, թե Արցախը երբեք ընդդիմության համար հայրենիք կամ պետություն չի եղել, քանի որ եթե լիներ, ապա նախկին իշխանութունները տարբեր ձևաչափերով Արցախի «հանձնման» վերաբերյալ տարիներով բանակցություններ չէին վարի: «Սիրելի՛ քաղաքացիներ, մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Դա այն է, ինչ որ մենք պետք է փայփայենք, սիրենք, հոգ տանենք դրա մասին»,-պոպուլիստություն է արել Սոնիկը ԱԺ ամբիոնից:

Իսկ Արցախը Նիկոլի համար հայրենիք երբևէ եղե՞լ է: 2019-ին Նիկոլն ուզում էր ցույց տալ, թե իբր ընդդիմությունից ավելի հայրենասեր է՝ դրսևորելով աննախադեպ երեսպաշտություն. այդ պատճառով էր նաև, որ Ստեփանակերտում Արցախը հռչակեց՝ Հայաստան՝ այն հավասարեցնելով կայացած, ՄԱԿ-ում ճանաչված պետությանը, ինչի հետևանքով ստացանք 44-օրյան: Եթե Արցախը հայրենիք չէր, ինչո՞ւ էին որոշ ՔՊ-ականներ Աղդամը հռչակում՝ հայրենիք ու փիառվում: Ստացվում է՝ խաբել են, Սոնիկը խոստովանել է, որ լկտիաբար ստել են. Արցախը համարել են թուրքի հող, բայց ցինիկաբար թաքցրել են իրենց իրական հայացքները, թե՞ այդ հիմա է Սոնիկը հասկացել, որ Արցախը երբեք հայրենիք չի եղել, ի՞նչն է նրան ստիպել այդ անել, իշխանության կորստի վտա՞նգը. ՔՊ-ական իշխանությունը դրսի ուժերի համար արժեքավոր է այնքանով, որքանով նպաստում է թուրքական նարատիվների տարածմանը:

Նախկին իշխանությունները երբեք չեն բանակցել Արցախի հանձնման շուրջ. ցանկացել են փոխզիջման ճանապարհով պահպանել ու ամրացնել Արցախի պետությունը, մինչդեռ Նիկոլը եկավ ու «ջուրը լցրեց» բանակցային ամբողջ ժառանգությունը, որ հետո Պրահայում որպես Ադրբեջան հռչակի Արցախը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment