Ապրիլի 15-ին գործ է ստացվել Հակակոռուպցիոն քրեական դատարան, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գործով որպես մեղադրյալներ են ներգրավված Բյուրական համայնքի նախկին ղեկավարը և նրա տեղակալը։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Ա․ Գրիգորյանին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:
Զարզանդ Կառլենի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 02-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 02-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետության սեփականությունը հանդիսացող տարբեր մակերեսներով երկու հողատարածքների նկատմամբ Ստեփան Կարապետյանի սեփականության իրավունքի առաջնային պետական գրանցման համար կեղծ հիմքեր ստեղծելու, իսկ գրանցումը կատարվելուց հետո նշված հողատարածքները վերջինիս կողմից իր մորեղբոր որդիներին վաճառելու անձնական շահագրգովածության շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով իր տեղակալ և պաշտոնատար անձ հանդիսացող Արտաշես Մկրտչյանի հետ, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել են ի վնաս պետական (համայնքային) և ծառայողական շահերի, միասնական դիտավորությամբ կատարել են այնպիսի արարք, որի արդյունքում պետությանը (համայնքին) պատճառվել է առանձնապես խոշոր չափերով’ 18.346.160 ՀՀ դոամի գույքային վնաս, ինչպես նաև մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Արտաշես Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 05-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետության սեփականությունը հանդիսացող տարբեր մակերեսներով երկու հողատարածքների նկատմամբ Ստեփան Կարապետյանի սեփականության իրավունքի առաջնային պետական գրանցման համար կեղծ հիմքեր ստեղծելու, իսկ գրանցումը կատարվելուց հետո նշված հողատարածքները վերջինիս կողմից իր մորեղբոր որդիներին վաճառելու անձնական շահագրգովածության շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով համայնքի ղեկավար և պաշտոնատար անձ հանդիսացող Քարզանդ Բաբայանի հետ, իրենց իշխանական ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել են ի վնաս պետական (համայնքային) և ծառայողական շահելի, միասնական դիտավորությամբ կատարել են այնպիսի արարք, որի արդյունքում պետությանը (համայնքին) պատճառվել է առանձնապես խոշոր չափերով’ 18.346.160 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Մեղադրանքի հոդվածները և կիրառված խափանման միջոցը
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝
Հոդված 441 մաս 2 կետ 2, 4, 5՝ Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին որը
- պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
- կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
- անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Հոդված 445 մաս 1՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: