Մրգաշենում սպանության կատարած եղբայրները կալանավորվել են

Մրգաշենում սպանության կատարած եղբայրները կալանավորվել են

16 ապրիլի 2026 – 10:21 AMT

PanARMENIAN.Net – Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Արմենպրեսը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մրգաշեն գյուղի ատամնաբույժին սպանել են նույն բնակավայրի 20 և 17 տարեկան երիտասարդներ։ Նրանք ձերբակալվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այդ մասին հայտնել էր ոստիկանությունը:

52-ամյա ատամնաբույժը մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել ընտանիքով Մրգաշեն:

Leave a Comment