Ապրիլի 16-ի ԱԺ հերթական նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 61-ը, քվեատուփում առկա է եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
61 կողմ ձայնով Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ: