
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում կատարած գրառման մեջ հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր կհանդիպեն։
«Փորձում եմ «շնչելու հնարավորություն» ստեղծել Իսրայելին և Լիբանանին։ Երկու առաջնորդների միջև վաղուց է անցել զրույցը, մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Հիանալի է», — գրել է Թրամփը։
Նա չի մանրամասնել, թե որտեղ կամ ինչպես են անցնելու բանակցությունները։
Իսրայելը և Լիբանանն այս շաբաթ Վաշինգտոնում անցկացրել են իրենց առաջին ուղիղ բանակցությունները 1993 թ-ից ի վեր։ Սակայն Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև մարտերը շարունակվել են՝ չնայած բանակցություններին։