Քանի ընտրող կա ՀՀ-ում.. «Ժողովուրդ»

Քանի ընտրող կա ՀՀ-ում.. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական գրությունը, որտեղ ներկայացված է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունը։

Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքն ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների» կցվում է գրությանը։

Ըստ այդ տեղեկանքի՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 489 031։

Մարզերով պատկերն այսպիսին է.

• Արագածոտն — 113 302

• Արարատ — 220 058

• Արմավիր — 224 696

• Գեղարքունիք — 178 402

• Լոռի — 213 703

• Կոտայք — 238 979

• Շիրակ — 209 519

• Սյունիք — 101 648

• Վայոց ձոր — 43 751

• Տավուշ — 101 695

Երևանում ընտրողների թիվը բաշխված է այսպես.

• Կենտրոն — 95 393

• Քանաքեռ-Զեյթուն — 57 937

• Էրեբունի — 91 130

• Նուբարաշեն — 8 539

• Նորք-Մարաշ — 10 916

• Ավան — 39 919

• Արաբկիր — 95 763

• Դավթաշեն — 35 028

• Աջափնյակ — 85 354

• Մալաթիա-Սեբաստիա — 109 785

• Շենգավիթ — 113 456

• Նոր Նորք — 100 058

Այսպիսով, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ամենամեծ ընտրազանգվածն ունի Կոտայքի մարզը՝ 238 979 ընտրողով, իսկ Երևանում ամենամեծ թվերը գրանցված են Շենգավիթում՝ 113 456, Մալաթիա-Սեբաստիայում՝ 109 785 և Նոր Նորքում՝ 100 058։

Leave a Comment