Կառավարությունը Լոնդոնի աճուրդային տնից գնել է Արշիլ Գորկու աշխատանքը – armeniatoday.am

ՀՀ կառավարությունը Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տնից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ աճուրդը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Կառավարությունը նկարը ձեռք է բերել 30 978 000 (երեսուն միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամով;

Նկարը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսում։

Leave a Comment