Իսրայելը, Իրանը, Լիբանանը և Պաղեստինն ունեն անվտանգության իրավունք. Պեսկով

Իսրայելը, Իրանը, Լիբանանը և Պաղեստինն ունեն անվտանգության իրավունք, սակայն դա չի կարող իրականացվել այլ երկրների անվտանգությանը սպառնալու հաշվին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը India Today-ին տված հարցազրույցում։

«Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Իսրայելը, Իրանը, Լիբանանը և Պաղեստինը, պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, սակայն մեկ երկրի անվտանգությունը չի կարող երաշխավորվել մեկ այլ երկրին ուղղված սպառնալիքներով»,-ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ սա շատ բարդ խնդիր է, որը պետք է լուծվի։ Նա հույս է հայտնել, որ բանակցություններին մասնակցող երկրները և դրանց նպաստողները հաշվի կառնեն հարցի բարդությունը։

Leave a Comment