Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով կա 43 զոհ և 140 վիրավոր

Լիբանանի տարբեր շրջաններում չորեքշաբթի օրը Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 43 և վիրավորվել 140 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Չորեքշաբթի՝ ապրիլի 15-ի սկզբից ի վեր, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 43 մարդ, վիրավորվել՝ 140-ը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Այսպիսով, մարտի 2-ին հակամարտության սրման սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 2167-ի, վիրավորվել է 7061 քաղաքացիական անձ։

Leave a Comment