Չորեքշաբթի օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցներից մեկում ութերորդ դասարանի աշակերտը կրակ է բացել։ Զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ ութ աշակերտ։ 13 տուժած դեռևս հոսպիտալացված է, որոնցից երեքը ծանր վիճակում է։ Հարձակվողը ինքնասպան է եղել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ դպրոցի վրա հարձակումը ահաբեկչական հարձակում չէ.
«Ես ուզում եմ ընդգծել, որ սա ահաբեկչական հարձակում չէ՝ սրանք մեկ աշակերտի գործողություններ են», – լրագրողներին ասել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ իշխանությունները որոշել են չեղարկել դասերը նահանգի բոլոր դպրոցներում հինգշաբթի և ուրբաթ օրերին։