Կոտայքի մարզում բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Lixiang»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Leave a Comment