ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին




Ապրիլի 15-ին՝ ժամը 12։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։


 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային։


 


 


 


Leave a Comment