
armtimes.com «Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022 թվականից հետո»:
Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ուզում են պարզապես հաշվետու լինել ժողովրդին:
«Lավ է մեկ անգամ տեսնել, քան լսել: Հույս ունենանք՝ հարցերը կփակվեն:
Նախորդ 3 տարվա ընթացքում մենք ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար 170 մլրդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում: Սա էլ մի կարևոր առանձնահատկություն է:
Սպառազինության ցուցադրությունը, այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք, այն, ինչ ուզում ենք, որ մարդիկ չտեսնեն, կնայեն-կնայեն և չեն տեսնի: Սա կարևոր առանձնահատկություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։