Հորմուզի նեղուցը հնարավոր չէ վերանվանել «Թրամփի նեղուց», քանի որ այդ գաղափարը աջակցություն չի ստանում: Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ափսոսանքով նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարելի է անվանել Հորմուզի նեղուց կամ պարզապես Հորմուզ։ Ես հարցրեցի՝ ո՞րն է ավելի լավ, ինձ պատասխանեցին՝ երկու տարբերակն էլ հարմար է։ Բայց միակ ձևը, որով այն չի կարելի անվանել՝ Թրամփի նեղուցն է։ Նրանց դուր չի գալիս այդ գաղափարը»,- ասել է Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: