Մոսկվան և Բաքուն համաձայնեցրել են AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորումը

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորումը, այդ թվում՝ փոխհատուցումների վճարումը, ասվում է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ձեռնարկված քայլերը հաստատում են դաշնակցային փոխգործակցության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա կառուցման փոխադարձ ձգտումը, հայտարարել են նախարարությունները

Նրանք վստահություն են հայտնել, որ «փոխադարձ հարգանքի, վստահության և կողմերի շահերը հաշվի առնելու հիման վրա ադրբեջանա-ռուսական կապերի առաջանցիկ զարգացումը հետագայում ևս կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»:

2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապել էր ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջել ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստել միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում կար 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ինքնաթիռի կործանման հետևանքով 37 մարդ զոհվել էր։

Leave a Comment