ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը ներկայումս «ճանապարհին է»։
Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ինքն արդեն կարգավորել է ութ պատերազմ, իսկ իններորդը հիմա ընթացքի մեջ է։ Դոնալդ Թրամփը նախկինում ևս բազմիցս շեշտել էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է դառնալ իր կողմից լուծված իններորդ հակամարտությունը։
Նշենք, որ մարտի վերջին կատարած հայտարարության մեջ Թրամփը շեշտադրել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների թշնամանքի մակարդակը։
Նա հորդորել է փոխզիջման գնալ հակամարտությանը վերջ տալու համար։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը՝ համապատասխան գործարք կնքելու նպատակով։