
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԺ-ում դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ընդդիմության արհեստական առաջնորդներից մեկը մի ուղերձ էր հրապարակել, որում նշվում էր, որ ՀՀ-ն աղքատանալու է, քանի որ, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը տնտեսական պատերազմների մեջ է մտնելու Ռուսաստանի դեմ»:
«Ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, քանի որ ես կանխատեսում եմ, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է: Իրենից մեծ-մեծ պարտավորություններ որ ստանձնել է, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու ա: Եվ նա իր կողմից կառավարվող բանի դարդն ա լացում: Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսաք՝ ինչ եղավ, ուրիշ տեղեր է′լ ավելի են լինելու»: